Լիտվայից կազմակերպված հանցավոր խմբավորումները պարբերաբար սոցիալապես անապահով ընտանիքների պատանիներին եւ երիտասարդներին Գերմանիա են ուղարկում՝ գողություն անելու:
Գերմանական WDR հեռուստաալիքն ու Süddeutsche Zeitung պարբերականը համատեղ հետաքննություն են հրապարակել երիտասարդությանը բռնության գողության հարկադրելու մի ամբողջ համակարգի մասին:
Ըստ DW-ի, նրանք, ովքեր հրաժարվում են հանցագործություն կատարել, դաժան ծեծի եւ շանտաժի են ենթարկվում:
Լիտվայի Caritas բարեգործական կազմակերպության աշխատակիցներն ամեն տարի հանցավոր խմբավորումների կողմից երիտասարդների ներգրավման ավելի քան 30 դեպք են արձանագրում, որոնք գողությամբ են զբաղվում արտերկրում:
2015 թվականին երկրի ոստիկանությունը միայն Կաունասում երիտասարդների հարկադրաբար գողության մեջ ներգրավելու 20 փաստ է արձանագրել:





























