Ամերիկյան Օհայո նահանգի 86-ամյա բնակչուհու 86-րդ ծոռնուհին է ծնվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով People-ը:

Մերի Փրեյը 15 երեխա ունի, ինչի արդյունքում 68 կենսաբանական եւ 6 որդեգրված թոռ ունի:

«Նայում եմ շուրջս եւ հասկանում, թե ինչպես է մեր բախտը բերել»,- ասել է Օհայոյի բնակչուհին:

Ամերիկուհու խոսքով՝ իր բոլոր երեխաները մտերիմ հարաբերություններ ունեն: Ընտանիքի անդամների մեծ մասն Օհայոյում է բնակվում, այդ պատճառով հաջողվում է կանոնավոր շփվել: Հարազատները գրեթե բոլոր տոները միասին են անցկացնում: