ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը եւ այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձինք: Ուսումնասիրվում են նաեւ նրանց բերման ենթարկելու հիմքերը:

Այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաեւ ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Շահեն Հարությունյանը:

ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը եւ դեպքերի ուսումնասիրությունները: