Մյունխենի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում ամբողջ քաղաքում՝ առեւտրի կենտրոնում մարդկանց ուղղությամբ կրակ արձակած կասկածյալին գտնելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայում հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել հանցագործությանը:

Ավելի վաղ Բավարիայի ոստիկանությունը հաստատել էր Olympia առեւտրի կենտրոնում հրաձգության արդյունքում երեք մարդու զոհվելու փաստը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործը կարող է թաքնված լինել մետրոյում: