Գերմանիայի սահմանապահ ծառայության ուղղաթիռները որոնում են Մյունխեն քաղաքում մարդկանց ուղղությամբ կրակ բացած հանցագործներին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bild-ը:

Reuters-ի տվյալներով՝ ուղղաթիռներում դիպուկահարներ կան:

Հարավային Բավարիայի ոստիկանական ստորաբաժանումները հավաքվում են Մյունխենում:

Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ոստիկանությունը նախ հայտնեց միայն 3, իսկ հետո՝ 6 զոհի մասին: