Մեքսիկայի Չյապաս նահանգի ափերին երեք երեխա է խեղդվել նավաբեկությունից հետո: Ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը խորտակվել էր հեղեղների եւ վատ եղանակային պայմանների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իշխանությունների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Գվատեմալայից ոչ հեռու:  Զոհված 3 երեխաները Սալվադորից են եղել: Նրանց հայրը ողջ է մնացել:

Միգրանտները փորձել էին ջրային ճանապարհով հատել Մեքսիկայի հետ սահմանը՝ խստացված ստուգումներից խուսափելու համար: