Հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հուլիսի 23-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում  ստացած 19-ամյա Արսեն Առաքելյանը «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի սան էր: NEWS.am-ին Վանաձորի տարածքային զինվորական կոմիսարիատից հայտնեցին, որ Արսեն Առաքելյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ էր, ունի 2 քույր եւ 1 եղբայր: Արսենը ընտանիքի ավագ տղան էր, անապահով ընտանիքից: Նրա հայրը համարվում է անհայտ կործ. երկու տարի առաջ դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմանում, հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: