Էրիթրեայից ժամանած փախստականը Գերմանիայի Իբբենբյուրեն քաղաքի գերեզմանատանը թոշակառու կնոջ է բռնաբարել, հայտնում է Bild–ը։

Հաղորդվում է, որ 79-ամյա կինը այցելել էր հանգուցյալ քրոջ գերեզմանը, երբ նրա վրա հարձակվել էին։ Պատահական անցորդը, լսելով օգնության կանչը, ոստիկանություն էր կանչել։

Կասկածյալը ծագումով աֆրիկացի 40-ամյա տղամարդ է, որը Գերմանիա էր ժամանել 2013–ին։ Այս պահին փախստականը ձերբակալված է։ Նրան մեղավոր ճանաչելու դեպքում 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Տուժածին բժշկական օգնություն են ցուցաբերել։