Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի:

News.am-ի թղթակիցը հայտնում է, թե հրապարակում մեծ բազմություն է հավաքվել: Հանրահավաքը վարում է «Ճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այսօր նույնիսկ այն մարդիկ, որոնք տարբեր պատճառներով վախ ունեին, երեկվա դեպքերից հետո միացել են համաժողովրդական շարժմանը:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ ամբիոնից դիմեց Ամենայն հայոց կաթողիկոս գարեգին Բ-ին. «Եթե դու կանգնած չես ոստիկանության եւ ժողովրդի միջեւ՝ քո բոլոր սքեմ հագած ավազակներով, զգուշացնում եմ՝ այդպիսի կաթողիկոս հայ ժողովուրդը չի ունեցել, չի էլ ունենա»,- ասել է նա: 

Նշենք, որ ոստիկանությունը երեկ՝ հուլիսի 29-ին բիրտ ուժ կիրառեց Սարի թաղում եւ խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: 165 մարդ բերման է ենթարկել, 73 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանական գործողություններից տուժել են նաեւ մեկ տասնյակ լրագրողներ: Քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել եւ խլել են NEWS.am-ի տեսախցիկը: