Հուլիսի 30-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղու թիվ 1 տան փայտյա առաստաղը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Զավեն Հովհաննիսյանի տան (4-րդ կարգի վթարային) առաստաղից (70 քմ) փլուզվել է մոտ 3քմ եւ առկա է տան փլուզման վտանգ։

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության ներկայացուցչին: