Սիրիայում խոցված ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմը, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, զոհվել է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Նա նշել է, որ Մի-8-ը, որը մարդասիրական առաքելություն էր իրականացնում, խոցվել է ցամաքից:  «Որքան մեզ հայտնի է Պաշտպանության նախարարության ստացած տեղեկատվությունից, ուղղաթիռում գտնվողները զոհվել են: Զոհվել են հերոսաբար, որովհետեւ փորձել են փախցնել ուղղաթիռը` նվազեցնելու երկրի վրա զոհերի թիվը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա հավելել է, որ Կրեմլում խորապես ցավակցում են բոլոր զինված զինծառայողների մերձավորներին: 

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուսական ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռը խոցվել է երկուշաբթի` օգոստոսի   1-ին սիրիական Իդլիբի նահանգում: Ուղղաթիռը գնդակոծել են երկրից, որտեղ նա վերադառնում էր Խմեյմիմ ավիաբազա Հալեպ քաղաքին մարդասիրական օգնություն հասցնելուց հետո: