Իսրայելի բանակի ղեկավարությունն արգելել է իսրայելական ռազմակայանների զիծառայողներին Pokemon Go խաղալ՝ արգելքը բացատրելով անվտանգության նկատառումներով, փոխանցում է BBC-ն:

Զինվորների եւ սպաների համար բանակային ղեկավարության հրահանգներում նշվում է, որ սմարթֆոնների մեջ առկա գեոլոկացիաները, որ անհրաժեշտ են խաղի համար, կարող են հանգեցնել տեղեկատվության արտահոսքի: Բանակյւմ նաեւ մտահոգված են, որ զինծառայողները կարող են խաղի համար ներբեռնել հավելվածի ապօրինի տարբերակներ, ինչի շնորհիվ նրանց հեռախոսի մեջ եղած տվյալները կարող են գողացվել:

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի իսրայելական ասոցիացիան էլ դրան զուգահեռ քաղաքացիներին նախազգուշացրել է միջօրեին, սաստիկ տապին պոկեմոններ որսալու վտանգավորության մասին եւ խաղացողներին խորհուրդ է տվել գլխարկ կրել: