Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների հետեւանքով այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղափոխվել է հիվանդասենյակ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թամարան հրաժարվեց մանրամասներ պատմել՝ նշելով, որ փաստաբանը դեռ թույլ չի տալիս: Նշենք, որ Թամարա Մանուկյանը նախ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա ժամեր անց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Նրա մարմնի 16 տոկոսն այրված է: