Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց: Քիչ առաջ նման որոշում է կայացրել Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

«Ակնհայտ ապօրինի ու անհիմն որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,- նիստից հետո ասաց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանին մինչ այդ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով: