Բաքվում տեղի է ունեցել «Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան» էրեգետիկ օղակի տեխնիկական պայմանների, ինչպես նաեւ երեք երկրների միջեւ էլեկտրաէներգիայի հոսքի կարգավորման մեծանիզմների քննարկումը:

Բանակցություններին մասնակցել են «Ռոսսետի», «Ինտեր ՌԱՕ», «Վրացական պետական էլեկտրահամակարգ», «Էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատոր» եւ «Ազերէներժի» ընկերությունների ներկայացուցիչները, հաղորդում է ԱՊԱ-ն:

Կողմերը մոտեցումներ կառաջարկեն «Ռուսաստան-Վրաստան», «Ռուսաստան-Ադրբեջան» եւ «Վրաստան-Ադրբեջան» հատման հատվածներում ժամային հոսքերի եւ դրանցից շեղումների կարգավորման հարցում, ինչը թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում համաձայնեցված որոշում ընդունել էլեկտրական օղակի պայմանների շուրջ: