Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ժամանակ   հուլիսի 17-ին ծանր հրազենային վիրավորում ստացած  «Սասնա ծռեր» խմբի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի վիճակն արդեն բավարար է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ Թաթուլ Թամրազյանն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, քայլել եւ ուտել, նա շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետեւանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանի ձախ երիկամը հեռացրել են:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը գրհոհել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։