Երեւանում հանդիսավոր նշել են Եգիպոսի արաբական հանրապետության ազգային տոնը՝ Մեծ եգիպտական հեղափոխության 64-րդ տարեդարձը:

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:

Հայաստանում Եգիպտոսի արտակարգ ու լիազոր դեսպան Տարեկ Մաաթին իր ելույթում ասել է. «Հեղափոխությունը դարձել է եգիպտացի ժողովրդի պայքարի ու կյանքի ու ազատության հանդեպ նրա ձգտման արդյունքը: Դա անկախության ձեռքբերման հարցում եգիպտացիների հավատի գործնական արտացոլումն էր»:

Դիվանագետը նշել է, որ հպարտ է հատուկ բարեկամական հարաբերություններով, որոնք միավորում են հայ ու եգիպտացի ժողովուրդներին: «Հիմա մենք աշխատում ենք երկու երկրների միջեւ միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերականգնման ու արտգործնախարարությունների միջեւ քաղաաքական խորհրդակցություններ անցկացնելու ուղղությամբ, նաեւ ուզում ենք իրականացնել համագործակցության ծրագրեր տարբեր ոլորտներում՝ հատկապես գիտության: Ահրաժեշտ է հիշատակել կրթաթոշակների մասին, որոնք առաջարկում է Հանուն զարգացման գործընկերության եգիպտական գործակալությունը , որի ներկայացուցիչները այսօրվա դրությամբ արաբերեն են ուսուցանում հայկական համալսարաններում» - ասել է Մաատին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին՝ Եգիպտոսին ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար: Ես կցանկանայի ասել, որ Եգիպտոսում իրավիճակը կայուն է, մեր երկիրը հաջողություններ է գրանցում ահաբեկչությունն արմատախիլ անելու ճանապարհին»,- շեշտել է դիվանագետը: Տարեկ Մաատին Հայաստանին մաղթել է խաղաղություն, առաջընթաց ու բարգավաճում:

Եգիպտոսում 1952-ի հուլիսի 23-ին ռազմական հեղաաշրջման փորձ է կատարվել, որի արդյունքում վերացվել է միապետությունը ու հռչակվել հանրապետություն: Հեղաշրջումը իրականացրել են «Ազատ սպաներ» զինվորականների շարժման անդամները՝ Գամալ Աբդել Նասերի ղեկավարությամբ: