Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել Պավել Մանուկյանին եւ Արամ Մանուկյանին։
ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակը։
Ըստ հաղորդագրության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը եւ Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։
«Տեղեկացնում ենք նաեւ, որ շարունակվում են օմբուդսմենի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրաված եւ այն երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո իշխանություններին հանձնված զինված խմբի մյուս անդամներին»,-ասված է հաղորդագրության մեջ:





























