Հայ Ամերիկյան խորհուրդը դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել օժանդակել Հայաստանի ոստիկանությանը՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը:
«Հայ Ամերիկյան խորհուրդը խիստ դատապարտում է Հայաստանում ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները: Խաղաղ բնակչության նկատմամաբ ոստիկանության կողմից նման բռնության գործադրումը բնորոշ է ճնշող վարչակազմին, ոչ թե ժողովրդավարական պետությանը: Հայ Ամերիկյան խորհուրդը կոչ է անում Ամերիկայի կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի օժանդակությունները Հայաստանի ոստիկանությանը, նաեւ համագործակցությունը ոստիկանության հետ, մինչեւ Հայաստանի իշխանությունների կողմից պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության այն ներկայացուցիչները, որոնք բռնություն են գործադրել խաղաղ քաղաքացիների եւ լրագրողների նկատամանբ:
Որպես ամերիկահայ կազմակերպություն մենք ձգտում ենք, որպեսզի մեր հայրենիքը դառնա ժողովրդավարության օրրան եւ ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը հարգում է իր քաղաքացիների իրավունքները եւ բարձր է պահում ժողովրդավարության սկզբունքները»,-ասված է նամակում:




























