«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի եւ Վարդան Գերավետյանի նկատմամբ քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեղափոխել էին դատարան:
Սմբատ Բարսեղյանին եւ Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։




























