Հայաստանի ղեկավարները կարեւորագույն հարցերի վերաբերյալ չեն խոսում ժողովրդի հետ: Այդ մասին օգոստոսի 3-ին լրագրողներին հայտնել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ծատուրյանի խոսքով, երբ Մոսկվայում ելույթ է ունենում Միխայիլ Ժվանեցկին, նրան, որպես երկրի հարցերով հերթապահի, ցույց են տալիս մայրաքաղաքում` մեծ էկրաններին: Իսկ Հայաստանի ղեկավարությունը չի ուզում նույնիսկ էկրանից ժողովրդի հետ խոսել կարեւորագույն հարցերի վերաբերյալ: «Թող ժողովրդին հարցնի. ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում: Եվ թող ինքը` ժողովուրդն ասի, իր բառերով, պետք չէ որոշել մարդկանց փոխարեն: Բայց Սերժ Սարգսյանը նման քայլի չի դիմում», - բողոքել է ռեժիսորը:





























