Եթե նորմալ քաղաքական գործընթացների միջոցով չկարողանանք Հայաստանում ապահովել արտակարգ բնույթի լուծումներ, արտահերթ ընտրությունների անցկացում, ապա երկրում կհայտնվեն «Սասնա ծռերի» նման նոր զինված խմբեր ու սա սպառնալիք չէ: Այս մասին օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանալ ասել է «Ժառանգություն» արեւմտամետ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Նրա խոսքով «Սասնա ծռեր» խմբի անդամ կարող է լինել Հայաստանի ցանկացած քաղաքացի։ «Բայց նրանք կլինեն հակաահաբեկիչներ, որոնք պայքարում են այն փողկապավոր ահաբեկիչների դեմ, որոնք գրավել են մեր երկիրը: Եթե մենք չհասնենք ներկա իրադրության փոփոխությանը, թող ոչ մեկը չզարմանա արտաքին սահմաններին մեր կորուստներով: Եվ մենք այդ ժամանակ չենք սահմանափակվի Թալիշ գյուղով ու հարյուրավոր ընտանիքներով, որոնք իրենց որդիներին են կորցրել: Մենք քիչ ժամանակ ունենք, ու շատ բան պայմանավորված է հասարակական վարքագծով, իշխանությունների ու հասարակության միջեւ երկխոսությամբ, որը կհանգեցնի նոր Հայաստանի»- շեշտել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օգոստոսին «Ժառանգություն» կուսակցության անդամներին հնարավոր կլինի տեսնել տարբեր հարթակներում ու հանրապետության տարբեր քաղաքներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խումը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը: Հուլիսի 31-ին խմբի անդամները վայր են դրել զենքը ու հանձնվել իշխանություններին:





























