Հայաստանում ոստիկանության ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումն անսպասելի հասարակական աջակցություն ստացավ՝ հարցականի տակ դնելով երկրի հետագա կայունությունը: Նման եզրահանգնման են եկել «Freedom House» կազմակերպության վերլուծաբանները:

Երբ զինյալների խումբը գրավեց ոստիկանության գունդը եւ հանդես եկավ հակակառավարական պահանջներով, հասարակությունը սկզբում դրանք ընկալեց տարակուսանքով եւ իշխանությունների ու ընդդիմության լռությամբ: «Հայաստանում ստատուս-քվոն փոխելու՝ զինված խմբի վճռական փորձերը կարող են ընկալելի լինել միայն կառավարության ավտորիտար միտումների համատեքստում, երբ խոսքն ինքնուրույն ակտիվիզմի եւ անհուսալիության զգացողության մասին է, որոնք ծնել են դրանք»,- կարծում են վերլուծաբանները:

Անցյալում հակակառավարական տրամադրությունները հիմնականում խաղաղ բնույթ էին կրում, իսկ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները հիասթափված հայ հասարակության սպասելիքների եւ սահմանափակումների սրման տագնապալի ազդակ են:

Նրանց խոսքով, երբ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ, նախագահությունը վերցրեց տնտեսության գրեթե բոլոր հատվածները վերահսկող օլիգարխների խմբի աջակցությամբ, ինչպես նաեւ ձեւավորեց նոր՝ ավելի ավտորիտար քաղաքական մթնոլորտ:

Մինչ զինյալների խմբի առաջնորդները հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են ճաղերի հետեւում, նրանց գործողությունների հետեւանքները հեռանում են նախնական նպատակներից:

Մինչեւ հուլիսի 17-ը շատերն անհավանական կհամարեին Հայաստանում հակակառավարական ուժերի գործողություններում բռնության հնարավորությունը: «Նույնիսկ խաղաղ ակցիաներին չափազանց մեծ ուժով պատասխանելու հարցում իշխանությունների հավատարմության ցուցադրման լույսի ներքո դա հայկական քաղաքականության նոր վտանգավոր իրականությունն է»,- ասված է հոդվածում: