Սեպտեմբերի 1-ից Շուշի քաղաքի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցը կգործի ավագ դպրոցի կարգավիճակով։ Դպրոցի ուսուցիչներն անցել են վերապատրաստման հատուկ դասընթացներ։ Քայլեր են ձեռնարկվել ավագ դպրոցի համար անհրաժեշտ նյութա-տեխնիկական բազայի, շենքի պայմանների բարելավման ուղղությամբ։ Նախատեսվում է ստեղծել 4 լաբորատորիա։ ԼՂՀ կրթության ու գիտության նախարարությունը հատկացրել է քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա և այլ առարկաների համար նախատեսված համապատասխան լաբորատոր սարքավորումներ։

Դպրոցում գործելու է երկու հոսք՝ բնագիտական-մաթեմատիկական և հումանիտար։ Այսօրվա դրությամբ ընթանում է աշակերտների ընդունելություն։ Առայժմ ավագ դպրոց ընդունվելու համար դիմում են հիմնականում շրջկենտրոնի բնակիչները, սակայն սպասվում է, որ հայտեր կլինեն նաև շրջանի գյուղերի աշակերտներից։