Թուրքիայի Քոնիա նահանգում ոստիկանության աշխատակիցը սպանել է կնոջը, 6–ամյա դստերը, վիրավորել 10–մյա որդուն եւ ինքնասպան եղել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Քոնիայի Էրեղլիի շրջանում 44–ամյա ոստիկան Հարուն Ք.–ն ծառայողական ատրճանակով ընտանիքի անդամների վրա կրակելուց հետո ինքնասպան է եղել։

Հիվանդանոց տեղափոխված 42–ամյա կինը եւ 6–ամյա աղջիկը մահացել են, իսկ որդու բուժումը շարունակվում է։

Դեռեւս հայտնի չէ, թե ոստիկանն ինչ պատճառով է նման քայլի դիմել։