ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ
ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տարիքով ամենամեծ տեղակալը:
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը: Նշանակման պահին Արմեն Հարությունյանը արձակուրդում է եղել, սակայն, այսօր արդեն վերադարձել է արձակուրդից:





























