«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանին այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն: NEWS.am-ի տեղեկություններով՝ Հարություն Աղլամազյանին ՀՔԾ են տեղափոխել, որպեսզի ցուցմունք տա վկայի կարգավիճակում:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի կալանավորումից հետո, Հարություն Աղլամազյանն էր Երեւանի Ազատության հրապարակից վարում հավաքներն ու երթը:





























