Խոշոր հրդեհի հետեւանքով Վաշինգթոնի մերձակայքում՝ Մերիլենդում, տուժել է մոտ 25 մարդ՝ ներառյալ երկու հրշեջ, փոխանցում է AP-ն:

Աղբյուրի համաձայն՝ հրդեհը կեսգիշերին բռնկվել է բնակելի շենքերից մեկում: Բայց հրշեջներին այն հաջողվել է մարել միայն օգոստոսի 11-ի առավոտյան: Հրդեհի հետեւանքով տուժել են մի քանի շենքեր: