Աֆղանստանի արեւմուտքում՝ Հերաթի նահանգում, շուկայում պայթյունից 5 մարդ է զոհվել, եւս 12-ը վիրավոր են, հայնտում է Sputnik-ը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի խոսնակին:

Շինդանդի գավառի գլխավոր շուկայում օդ է բարձրացել եռանիվ մոտոցիկլը: Մամուլի խոսնակ Ջիլանի Ֆարհադի խոսքով՝ զոհերի թվում կա 2 զինվորական: Վիրավորների մեջ կան կանայք եւ երեխաներ:

Պայթյունը հնչել է մզկիթի մոտակայքում, որը սաստիկ տուժել է:

Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել: