Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է խստացնել Ղրիմի հետ սահմանակից եւ ամբողջ Դոնբասի  գծով տեղակայված ստորաբաժանումների  մարտական պատրաստականությունը: Այս մասին նա գրել է Facebook-ում, փոխանցում է 112.ua-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել էր Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեջ: ՌԴ ԱԴԾ-ն իր հերթին հայտնել էր, որ թերակղզում ոչնչացրել է ուկրաինական հետախուզության լրտեսական ցանց:  Ուկրաինայի ՊՆ-ն ՌԴ ԱԴԾ հայտարարությունը որակել էր որպես Ղրիմում Ռուսաստանի ագրեսիան արդարացնելու միջոց: