Չինաստանում էլեկտրակայանի պայթյունից զոհվել է 21 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Հուբեյի նահանգի Դանյան քաղաքում: «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ եւս 5 մարդ տուժել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

Պայթյունի պատճառը բարձր ճնշման շոգեմուղի վթարն է եղել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: