Ղրիմի թերակղզու հյուսիսում զինված բախում է տեղի ունեցել ռուսաստանցի զինծառայողների եւ սահմանապահների միջեւ, որում հրաձգային զենք է օգտագործվել: Այդ մասին ուժային նախարարությունների հետ նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդակցության ընթացքում հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության պետ Վալերի Կոնդրատյուկը, հաղորդում է ուկրաինական պետության ղեկավարի կայքը: 

Ուկրաինայի Պետական սահմանապահական ծառայության պետ Վիկտոր Նազարենկոն իր հերթին զեկուցել է, որ վերջին օրերին Արմյանսկ քաղաքի կողմում ռուսաստանյան չորս անօդաչու սարք է գրանցվել: 

Պորոշենկոն սահմանապահներին հանձնարարել է անցակետերում ուժեղացնել անցագրային ռեժիմը, իսկ Ազգային գվարդիայի եւ ոստիկանության աշխատակիցներին` ուժեղացնել ռազմավարական օբյեկտների եւ ենթակառուցվածքների օբյեկտների պահպանությունը` կանխելու հնարավոր ահաբեկչական գրոհները: 

Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հայտնել է, որ ՈՒԶՈՒ-ի զորամասերն ու ստորաբաժանումները, որոնք Ղրիմին սահմանակից շրջանում առաջադրանքներ են կատարում, բերվում են բարձր ռազմական պատրաստականության վիճակի, համապատասխան խմբավորումը մեծացվում է: 

Միաժամանակ նա անհեթեթ է կոչել ուկրաինական կողմից Ղրիմի գնդակոծության մասին հայտարարությունները: