ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ երեք կետով գորազանցում է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին: Այսպիսին են Rasmussen Reports ընկերության անցկացրած համազգային հարցման արդյունքները:

Hill պարբերականի փոխանցմամբ՝ Քլինթոնին աջակցում է ընտրողների 43 տոկոսը, Թրամփին՝ 40 տոկոսը: Պարբերականը նշել է, որ Rasmussen Reports ընկերության հարցման արդյունքներով՝ Թրամփի վարկանիշը մշտապես բարձր է եղել, ի տարբերություն այլ ընկերությունների հարցումների:

Հարցման համաձայն՝ Քլինթոնը վայելել է նաեւ դեմոկրատ ընտրողների 82 տոկոսի աջակցությունը, մինչդեռ Թրամփը՝ հանրապետական ընտրողների շրջանում ստացել է միայն 74 տոկոսի աջակցությունը: Ըստ որում՝ այն ընտրողների շրջանում, որոնք չեն կողմնորոշվել, թե որ կուսակցությանն են աջակցելու, Թրամփը Քլինթոնից 5 կետով առաջ է անցել (37 տոկոս ընդդեմ 32 տոկոսի):

Rasmussen ընկերության հարցմանը, որն անցկացվել է օգոստոսի 9-10-ը, մասնակցել է 1000 մարդ: