Ղրիմում ահաբեկչությունների կազմակերպման կասկածանքով ձերբակալված Ուկրաինայի Զոպորոժիեի մարզի բնակիչ Եվգենի Պանովը հարցաքննվելիս ընդունել է մեղքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

«Պարոն Պանովը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ԱԴԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ղրիմի Արմյանսկ քաղաքում: Նա լիովին ընդունել է իր մեղքը»,- գործակալությանն ասել է նրա զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պետության ղեկավարը հանձնարարել է Ղրիմի եւ Դոնբասի սահմաններին տեղակայված բոլոր ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստվածության: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի հարավում օգոստոսի 10-ին սկսվել են պլանավորված զորավարժություններ:

Այս իրադարձություններին նախորդել է Ղրիմում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից «դիվերսանտների խմբի» ձերբակալությունը: Ինչպես պնդում են հատուկ ծառայությունները, նրանք թերակղզում ահաբեկչական գործողություններ էին պատրաստել: Ձերբակալելիս զոհվել է ՌԴ իրավապահ մարմինների երկու աշխատակից: