ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրումը, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաիբնայի առաքելությունը Twitter-ում հայտնել էր, որ Կիեւը օգոստոսի 11-ին ՄԱԿ ԱԽ-ում խորհրդակցություն կնախաձեռնի Ղրիմում կատարված իրադարձություններից հետո:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է Ղրիմի եւ Դոնբասի սահմաններին տեղակայված բոլոր ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստվածության: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի հարավում օգոստոսի 10-ին սկսվել են պլանավորված զորավարժություններ:
Այս իրադարձություններին նախորդել է Ղրիմում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ուկրաինացի «դիվերսանտների խմբի» ձերբակալությունը: Ինչպես պնդում են հատուկ ծառայությունները, նրանք թերակղզում ահաբեկչական գործողություններ էին պատրաստել: Ձերբակալելիս զոհվել է ՌԴ իրավապահ մարմինների երկու աշխատակից:





























