Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ճաշել է սիրիացի փախստականների հետ, փոխանցում է CTV News-ը:
Հովվապետի հրավերով միգրանտները եկել են հունական Լեսբոս կղզուց: Ճաշը տրվել է Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում է Ֆրանցիսկոսի անձնական հարկաբաժինը:
Նշվում է, որ ճաշին մասնակցել են սիրիացի փախստականների երկու խմբեր, որոնց ապրիլի 16-ին Հովվապետն այցելել էր Հունաստանում: Այդ ժամանակ Վատիկան վերդառնալիս նա իր հետ բերել էր 12 միգրանտի:





























