Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը հատել է բարելի դիմաց 45 դոլարի շեմը: Երեւանի ժամանակով ժամը 19:05-ին Brent տեսակի նավթի մեկ բարելն արժեր 45.30 դոլար: Այն թանկացել է 2.8 տոկոսով:
WTI տեսակի նավթը նույնպես թանկացել է 3.4 տոկոսով եւ արժի բարելի դիմաց 43.08 դոլար, փոխանցում է Lenta-ն:
Օգոստոսի 11-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը 2017-ի համար վատթարացրել էր նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումները մինչեւ օրական 1.2 մլն բարելի:




























