ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ղրիմում դիվերսիայի նախապատրաստման գործողությանը մասնակցած անձանցից երկուսի անունները:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը Ղրիմում չեզոքացրել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության լրտեսական ցանցը եւ ձերբակալել աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի ու Ռուսաստանի քաղաքացիների:

«Նրանց թվում են Պանով Եվգենի Ալեքսանդրովիչն ու Զախտեյ Անդրեյ Ռոմանովիչը: Նրանք բոլորը խոստովանական ցուցմունք են տալիս»,- ասել են ԱԳՆ-ից:

Նախօրեին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ղրիմում ահաբեկչական ակտ է կանխվել, որը նախապատրաստել էր Ուկրաինայի հետախուզությունը: