«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում եւ Իրաքում կրում են մասշտաբային պարտություններ, նրանց 15 հազարից ոչ ավելի զինվոր է մնացել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Շոն Մաքֆարլանդը, փոխանցում է The Independent-ը: Սպայի խոսքով՝ Վաշինգթոնի գլխավորած կոալիցիայի գործողության մեկնարկից հետո գրեթե 45 հազար ջիհադականներ հարկադրված են եղել լքել ճակատային գիծը: Մաքֆարլանդը նաեւ նշել է, որ, որ նվազում է նաեւ ԻՊ զինյալների նախապատրաստման որակը. ահաբեկիչները մարտնչելու են ուղարկում ավելի քիչ մարզված մարտիկների: «Ամենն, ինչ որ գիտեմ այն է, որ եթե անհրաժեշտ է ինչ-որ տարածք մտնել, ապա դա հիմա ավելի հեշտ է անել, քան մեկ տարի առաջ: Հակառակորդը չի կարող հատուկ դիմադրություն ցույց տալ»,- հայտարարել է նա: