ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դուստրը՝ Փաթթի Դեւիսը, Facebook-ի իր էջում խիստ քննադատության է ենթարկել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքը իր մրցակցուհու Հիլարի Քլինթոնի եւ զենք կրելու իրավունքի մասին ԱՄՆ օրենքի երկրորդ ուղղման մասին, փոխանցում է «Պոլիտ.Ռու»-ն:

Քննարկելով ուղղումը հանելու Հիլարի Քլինթոնի առաջարկությունը՝ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել՝ նրանցից բացի, ովքեր այդ ուղղումից օգտվել են: Ի պատասխան Փաթթի Դեւիսը գրել է. «Ես այն մարդու աղջիկն եմ, ում վրա կրակել է ֆիլմով ոգենշնչված ոմն մեկը, որ փորձում էր իր վրա ուշադրություն գրավել: Երկրորդ ուղղման մասին ձեր բարձրագոչ բառերը լսելի եղան ամբողջ աշխարհում: Մարդ, որը փակված է սենյակում իր մենակության հետ: Նա ցանկանում է աշխարհում իր հետքը բռնությամբ թողնել եւ հարմար գաղափար է փնտրում: Այո, պարոն Թրամփ, բառերը նյութական են: Եվ եթե դուք դա գիտեք, ապա ավելի սարսափելի եք, քան թվում եք»: