Թաիլանդի Հուահին հանգստավայրում 2 պայթյուն է հնչել, տուժել է 11 մարդ, հայտնում է BBC-ն: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է մեկ կին: Տուժածների թվում կան օտարերկրյա զբոսաշրջիկներ:

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ ծաղկամանների մեջ թաքցրած պայթուցիկ սարքը գործի էին դրել բջջային հեռախոսների միջոցով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հանգստավայրը Բանգկոկից 220 կմ հեռավորության վրա է գտնվում: