Ղրիմում ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել է 7-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թեոդոսիայի ղեկավար Սվետլանա Գեւչուկը:
«Սուդակի հիվանդանոցում մահացել է եւս մեկ մարդ: Այսպիսով՝ այս պահին զոհերի թիվը հասել է 7-ի, որոնց թվում՝ մեկ երեխա»,- ասել է Գեւչուկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուդակից Կերչ մեկնող ավտոբուսը Ղրիմում զառիթափից ընկել է: Միջադեպի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 20-ը տուժել են:




























