24 մարդ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Բոսթոնից Սակրամենտո ուղեւորվող օդանավն հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ JetBlue օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Հարավային Դաքոթայում:

Հիվանդանոց են տեղափոխվել 22 ուղեւոր եւ անձնակազմի 2 անդամ: Մի քանի ժամից հետո բոլորին դուրս են գրել, քանի որ ոչ մեկը լուրջ վնասվածք չէր ստացել:

America.RU-ի տեղեկություններով՝ ավիաընկերությունը բոլոր ուղեւորներին Սակրամենտո է հասցրել մեկ ուրիշ օդանավով: