Նախնական տվյալներով՝ Թաիլանդում պայթյուններից տուժածների թվում հայեր չկան։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թաիլանդի երկրի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել։ Հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, առնվազն 27-ը վիրավորվել են։ Հարվածի տակ են հայտնվել այնպիսի խոշոր տուրիստական կենտրոններ, ինչպիսիք են Փհուքեթը, Հուահինը, ինչպես նաեւ Թրանգ, Սուրաթհանի, Փհանգնգա, Չումփհոն նահանգները։

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հուահին կուրորտային քաղաքում, որտեղ զոհվել է 2 մարդ, ավելի քան 20–ը վիրավորվել են, այդ թվում՝ 10 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Քաղաքի տարածքում ուժայինները մի քանի չպայթած սարք են հայտնաբերել։