ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ամերիկահայերին կոչ է անում մասնակցել Մադրիդյան սկզբունքների դեմ արշավին։

Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ փոխնախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով դեմ դուրս գալ կարգավորման սկզբունքներին, որոնք հակասում են ամերիկյան հավատին եւ ինքնորոշմանը։ Հայ դատը կոչ է անում ավելի հավասարակշռված մոտեցում որդեգրել Սպիտակ տանը, որպեսզի ապահովվի ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ, չնայած Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, Արցախը հավատարիմ է ժողովրդավարության ամրապնդմանն եւ տնտեսության զարգացմանը եւ տարածարջանի երկրների հետ համագործակցությանը։