ԵՏՄ տարածքում հատուկ կրիչներով (RFID) մորթե արտադրանքների պիտակավորումը պարտադիր է դառնում օգոստոսի 12-ից, սակայն դա չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

«Համաձայնագիրը կարգավորում է միայն ձեռներեցական գործունեության հարցերը։ Մորթե արտադրանքների պիտակավորումը չի վերաբերում ֆիզիկական անձանց, որոնք դրանք ներկրել են արտասահմանից որպես անձնական օգտագործման ապրանք կամ գնել են ԵՏՄ երկրներում»,– հայտնել են մամուլի ծառայությունից։

Ռուսաստանում մորթե արտադրանքների պիտակավորումը մեկնարկել էր ապրիլի 1-ից, բայց մինչ օրս կամավոր բնույթ էր կրում։ Օգոստոսի 12-ից այն պարտադիր է համարվելու։