Երկու մարդ ծանր վիրավորվել է Սարագոսայի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, փոխանցում է El Pais-ը:
Միջադեպը մոտ ժամը 11-ին տեղի է ունեցել Aragonia առեւտրի կենտրոնում, անհայտ անձը մի քանի անգամ կրակել է, ապա փախուստի դիմել:
Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են կատարվածի տարբեր վարկածների մասին: Տեղական Aragón Radio ռադիոկայանը հայտնում է, որ անհայտ անձը կրակել է ավտոմեքենայի միջից, որի ընթացքում վիրավորվել են կին եւ տղամարդ, վերջինի վիճակը ծայրահեղ ծանր է:
El Pais-ը տեղի ունեցածի պատճառը ընտանեկան վեճն է համարում: Թերթի տեղեկություններով՝ տղամարդը կրակել է իր նախկին կնոջ վրա, որն այդ պահին դստեր հետ է եղել, որից հետո փորձել է ինքնասպան լինել:




























