ԱՄՆ-ից մասնագետների պատվիրակությունը օգոստոսի 22-ին Թուրքիա կժամանի քննարկելու Ֆեթհուլլա Գյուլենի արտահանձնման հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«ԱՄՆ-ն օրենքի համաձայն պարտավոր է արտահանձնել Գյուլենին: Եթե դա տեղի չունենա, նշանակում է` նրանք Գյուլենի հետ բարեկամությունը գերադասում են Թուրքիայի հետ բարեկամությանը: Օգոստոսի 22-ին մեզ մոտ նախարարի երեք ներկայացուցչից եւ Պետքարտուղարության մեկ մասնագետից կազմված ամերիկյան պատվիրակության կգա », - հայտնել է Բոզդաղը, հաղորդում է TRT հեռուստաալիքը: Նախարարի կարծիքով, Գյուլենի արտահանձնման թեմային, որի գործողությունների պատճառով «հարյուրավորները զոհվել են եւ տուժել է ավելի քան 2,5 հազար մարդ, ամբողջ աշխարհն է հետեւում», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գյուլենը 1999 թվականից մշտապես ԱՄՆ-ում է ապրում: Անկարայի հայտարարությունների համաձայն, Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնել էին Գյուլենի «Ֆեթհուլլահականների ահաբեկչական խմբավորման» անդամները: Այդ կապակցությամբ Թուրքիան ամերիկյան իշխանություններից պահանջում է Գյուլենին իրենց հանձնել:





























