Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  խորհուրդը որոշում է ընդունել ժամանակավորապես զրոյացնել ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքները 1 տոննա մաքուր զանգվածով ուղղաթիռների եւ մինչեւ 200 կՎտ հզորությամբ ավիացիոն մխոցային շարժիչներով մինչեւ 2 տոննա կշռող թռչող սարքերի համար:

Այժմ ներմուծման տուրքերը թեթեւ ուղղաթիռների համար կազմում են մաքսային արժեքի 14,3 տոկոսը, իսկ շարժիչների համար՝ մաքսային արժեքի 8 տոկոսը:

«Տուրքերի տոկոսադրույքները նվազում են մինչեւ 2017 թվականի վերջը: Միջոցառումն ուղղված է ավիացիայի ընդհանուր նշանակության ճյուղի աջակցմանը: Ո՛չ մինչեւ 1 տոննա զանգվածով ուղղաթիռները, ո՛չ այդպիսի ավիացիոն շարժիչները միության երկրներում ներկայումս չեն արտադրվում, հետեւաբար տուրքերի նվազեցումը բարենպաստ պայմաններ կստեղծի ավիացիայի ընդհանուր նշանակության ճյուղի համար»,- ասել է ԵՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: