Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել Եվրասիական տնտեսական միությունը կրճատ անվանել ոչ թե ԵԱՏՄ, այլ` ԵվրԱզԷՍ, որպեսզի չշփոթեն Եվրամիության հետ:
«Ուզում եմ ուշադրություն դարձնել այն բանին, որ մենք մեր կազմավորումն անվանում ենք ԵվրԱզԷՍ, որովհետեւ նախկինում ասում էինք ԵԱՏՄ, բնականաբար, մարդկանց մեծամասնությունն ուղղակի լսում էր ԵՄ», — լրագրողներին ասել է Մեդվեդեւը:
«Իսկ մենք ԵՄ չենք: Մենք ավելի ուժեղ ենք եւ ամուր: Այնպես որ, ամեն ինչ լավ է», — հավելել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























